Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը կդադարեցնի օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ. #TACC

12:15, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
Ռուսաստանը կդադարեցնի օդային հաղորդակցությունն այլ երկրների հետ. #TACC

Մարտի 27-ից Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրահանգել է «Ռոսավիացիա»-ին դադարեցնել կանոնավոր ու չարթերային չվերթները, բացառությամբ ռուսների դուրսբերման համար նախատեսված թռիչքների, գրում է TACC գործակալությունը։ Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ համապատասխան հրամանը տրվել է 2020 թվականի մարտի 25-ին ՌԴ կառավարությանն առընթեր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համակարգող խորհրդի նիստից հետո: ՌԴ արտաքին գործերի նախարարությունը պետք է տրանսպորտի նախարարությանը, «Ռոսպոտրեբնադզոր»-ին, Առողջապահության նախարարությանը, Ներքին գործերի նախարարությանը և «Աերոֆլոտ»-ին, ոչ ուշ, քան մարտի 27-ը տրամադրի անձանց ցանկը` նշելով վերադարձողների ազգանունը, անունը և հայրանունը, քաղաքացիությունը, ներկայիս գտնվելու վայրը, մշտական և ժամանակավոր բնակության վայրը Ռուսաստանում, կապի միջոցները, վերադարձի տոմսերի և վիզաների առկայությունը կամ բացակայությունը, այն վերջնական վայրը, որտեղ նրանք նախատեսում են վայրէջք կատարել:

9693 | 0
Facebook