Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կփորձենք չերկարաձգել 7 օրվա ժամկետը»․ Տ․ Ավինյան

11:25, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
«Կփորձենք չերկարաձգել 7 օրվա ժամկետը»․ Տ․ Ավինյան

Մեզ մոտ կորոնավիրուսի տարածումը վատագույն սցենարով չի տեղի ունենում։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այլ երկրներում մենք տեսնում ենք, որ թվերն աճում են երկրաչափական պրոգրեսիայով: Մեզ մոտ, փառք Աստծո այդպիսի բան չկա: Կա որոշակի աճ, բայց իրավիճակը հսկողության տակ պահելու համար կարևոր է, որ այս մեկշաբաթյա սահմանափակումների ռեժիմը խստագույնս պահպանենք»,- ասաց վարչապետը:

Շարունակելով թեման՝ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում՝ պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ ուղևորահոսքը Երևանում 30 անգամ կրճատվել է, գրեթե նույն պատկերն է նաև մարզերում։ «Մեր քաղաքացիները բավականին գիտակցաբար են մոտենում իրավիճակին։ Ինչ վերաբերում է սահմանափակումը խախտողներին, ոստիկանությունը 158 արձանագրություն է կազմել»,- ասաց նա։ «Հուսով եմ, որ եթե այս նվազ տեմպերը պահպանվեն, մեր մատնանշած 7 օրվա ժամկետում էլ կփորձենք տեղավորվել ու ավել օրեր չխնդրել սահմանափակ ռեժիմով տեղաշարժվելու հետ կապված»,- հայտարարեց պարետը։

«Կփորձենք չերկարաձգել 7 օրվա ժամկետը»․ Տ․ Ավինյան
11298 | 0
Facebook