Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2 տրիլիոն դոլար տնտեսական օգնության փաթեթին

10:40, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել 2 տրիլիոն դոլար տնտեսական օգնության փաթեթին

ԱՄՆ Սենատը միաձայն կողմ է քվեարկել տնտեսության վերականգնմանն ուղղված 2 տրիլիոն դոլար արժողությամբ փաթեթին, գրում է The New York Times-ը:

Այժմ փաստաթուղթը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատում, այնուհետև կստորագրվի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: Նախագահը խոստացել է փաթեթը ստորագրել Սպիտակ տուն մտնելուց անմիջապես հետո:
     Մարտի 25-ին Թրամփի վարչակազմը և Սենատը պայմանավորվել էին երկրի տնտեսությանն օգնելու միջոցների վերաբերյալ, որոնք ԱՄՆ պատմության մեջ ամենամեծն են:
     Միջոցները կուղղվեն առողջապահական համակարգի լրացուցիչ ֆինանսավորմանը, բիզնեսի աջակցությանը և կորոնավիրուսից առավել շատ տուժած նահանգներին օգնությանը, ինչպես նաև ամերիկացիներին ուղղակիորեն գումար կվճարվի:

8924 | 0
Facebook