Համաձայն Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների՝ ԱՄՆ-ում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 1041 մարդ, հայտնում է РБК-ն:
ԱՄՆ-ը զբաղեցնում է երրորդ տեղը Չինաստանից և Իտալիայից հետո՝ վարակված անձանց ցուցանիշով, սակայն մահացությունների թիվն ավելի փոքր է, քան Իսպանիայում, Ֆրանսիայում և Իրանում:
Երկրում ամենավատ իրավիճակը Նյու Յորք նահանգում է, որտեղ, ըստ տվյալների, վարակակիրների թիվը գերազանցել է 32 հազարը: Ավելի քան 100 մարդ մահացել է Վաշինգթոն նահանգում, որտեղ դեռ փետրվարին Սիեթլի շրջանի ծերանոցի բնակիչները վարակվել էին կորոնավիրուսով:
Իշխանությունները վախենում են, որ մոտ ժամանակներս Միացյալ Նահանգներում իրավիճակը կվատթարանա, հայտնում է CNN-ը: Նյու Յորքում իշխանություններն արդեն սկսել են կառուցել լրացուցիչ դիահերձարաններ և պատրաստել բեռնատար-սառնարաններ՝ անհրաժեշտության դեպքում մեծ թվով դիեր տեղափոխելու համար։