Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ունենք 36 թոքաբորբով պացիենտ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է». Արսեն Թորոսյան

01:05, հինգշաբթի, 26 մարտի, 2020 թ.
«Ունենք 36 թոքաբորբով պացիենտ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։

Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ նրանց թեստերի պատասխանը բացասական է»:

8168 | 0
Facebook