Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում ավտոբուսի ուղևորը մահացել է հանտավիրուսից․ #ТАСС

23:35, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
Չինաստանում ավտոբուսի ուղևորը մահացել է հանտավիրուսից․ #ТАСС

Չինաստանում ավտոբուսի ուղևորը մահացել է մահացու հանտավիրուսից, գրում է ТАСС գործայկալությունը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավտոբուսի մյուս 32 ուղևորները թեստավորվել են հանտավիրուսի համար: Հայտնի է, որ մահացածը Յունանի նահանգից էր՝ Լինքանգ քաղաքից։ Այժմ Լինքանգ քաղաքում իշխանությունները սկսել են հիվանդության դեմ պայքարի մոնիթորինգ և հետազոտություններ անցկացնել: Սկսվել է նաև համաճարակաբանական հետազոտություն: Համաձայն ԱՄՆ-ի «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի» հանտավիրուսը տարածվում է հիմնականում կրծողների միջոցով: Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին՝ Յունանից մինչև Շանդոնգ սննդի ընկերության աշխատակիցներ տեղափոխող ավտոբուսում: Ավտոբուսի երկու ուղևորի և վարորդի մոտ ախտորոշել է տենդ և նրանց տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ենթադրել են, որ հիվանդները վարակվել են նոր կորոնավիրուսով, սակայն թեստերը տվել են բացասական արդյունք:

25436 | 0
Facebook