Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կառավարությունն ընդառաջ գնաց և հայտարարեց ֆորս-մաժոր». Նաիրի Հոխիկյան

22:30, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
«Կառավարությունն ընդառաջ գնաց և հայտարարեց ֆորս-մաժոր». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՇՏԱՊ․
     Հարգելի բարեկամներ, ՀՀ կառավարությունը ընդառաջ գնաց և հայտարարեց ֆորս-մաժոր, իսկ դա նշանակում է, որ արտակարգ իրավիճակի ժամանակ կոմունալ ծառայությունների համար որևէ մատակարար իրավունք չունի պահանջել վճարում։

Մեջբերում եմ որոշումը ամբողջությամբ․ «Հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված ՀՀ հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով Պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել է բնակչության կողմից իրեն մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժոր։ Նման պայմաններում մատակարար ընկերությունները, համաձայն սպառողների հետ կնքված համապատասխան պայմանագրերի, իրավասու չեն բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում դադարեցնելու վերջիններիս էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը և խմելու ջրի մատակարարումը:
     Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշվածը չի ազատում բնակիչ-բաժանորդներին իրենց մատակարարված էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի դիմաց վճարման պարտավորության կատարումից»։

Սա կարևոր քայլ է ՀՀ իշխանության կողմից՝ հանրությանը սոցիալական դժվարություններից քիչ թե շատ ազատելու համար։ Դեռևս մարտի կեսերից մի քանի անգամ առաջարկներ եմ ներկայացրել՝ վերանայել հատկապես օրավարձով և գործարքային աշխատող խոցելի խմբերի վիճակը և պարտադիր չհամարել կոմունալ ծառայությունների համար վճարումները։ Տևական նախաձեռնությունները և առաջարկները արդյունք տվեցին»։

| | |
4086 | 0
Facebook
COMMENT.am