Խնդրում ենք սպասել...

Համացանց

ՃՈ-ը տուգանել է Աննա Հակոբյանին

22:20, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
ՃՈ-ը տուգանել է Աննա Հակոբյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր «Ինստագրամ»-ում։

Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։

Այսօր Ճանապարհային ոստիկանությունն «Ինստագրամ»-ի տեսանյութի հիման վրա վարչական վարույթ է հարուցել և ինձ տուգանել 10 հազար դրամով։

Նաև սրա՛ համար ենք հեղափոխություն արել և այս փաստով ևս մեկ անգամ հավաստվում է, որ Նոր Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ։

Եվ շնորհակալ եմ ՃՈ-ը՝ սկզբունքային աշխատանքի համար»։

43366 | 3
Facebook