Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

«Ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք, որից այժմ մեկն ենք օգտագործում». Արսեն Թորոսյան

18:45, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
«Ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք, որից այժմ մեկն ենք օգտագործում». Արսեն Թորոսյան

Միջին ծանրության հիվանդների համար գործող 4 հիվանդանոցների մահճակալային ֆոնդը 6 ներկա դրությամբ 650 մահճակալ է: Այդ 4 հիվանդանոցներն են Նորքի ինֆեկցիոնը, օրթոպեդիայի ինստիտուտը ոստիկանության հոսպիտալը և «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի ծննդատան մասնաճյուղը: Առաջիկայում կարող են դրա համար առանձնացվել նաև մարզային առողջապահական հաստատություններ:
     Հիմա հիվանդներ կան նաև Գյումրու և Վանաձորի հիվանդանոցներում:
     Ինչ վերաբերում է թոքերի արհեստական շնչառության սարքավորումներին, ապա ըստ նախարարի՝ ունենք 42 սարք, որից մեկն են օգտագործում 1 ծանր հիվանդի համար:
     «Գնումների պրոցեսի մեջ ենք հիմա, Երևանում 7 սարք գնման պրոցեսի մեջ է, ստուգում ենք, որ աշխատանքային վիճակում լինի: Ձեռքբերումներ ենք կատարում աշխարի բոլոր երկրներից, սակայն հիմնական մատակարարը մնում է Չինաստանը»,- նշեց նախարար Արսեն Թորոսյանը:

| | |
2559 | 0
Facebook
COMMENT.am