Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն

18:25, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
Պուտինը հետաձգում է սահմանադրական հանրաքվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձով դիմել է ժողովրդին և հայտարարել, որ ելնելով երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ՝ նպատակահարմար է համարում «ավելի ուշ» ժամկետով հետաձգել սահմանադրական փոփոխությոնների վերաբերյալ քվեարկության օրը, գրում է РБК-ն։

«Մեզ համար բացարձակ առաջնահերթությունը մարդկանց առողջությունն է, կյանքը և անվտանգությունը»,- նշել է Պուտինը՝ բացատրելով քվեարկության հետաձգումը։

Պուտինը չի նշել քվեարկության նոր ամսաթիվը: «Մենք կգնահատենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը ռեգիոններում և ամբողջ երկրում, և միայն բժիշկների, մասնագետների կարծիքը լսելուց հետո մենք կորոշենք քվեարկության նոր օրը»,- հավելել է նա:

9108 | 0
Facebook