Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում կարանտինը խախտելու համար՝ մինչև 5 տարվա ազատազրկում. #LaRepubblica

17:25, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
Իտալիայում կարանտինը խախտելու համար՝ մինչև 5 տարվա ազատազրկում. #LaRepubblica

Իտալիայի իշխանությունները խստացրել են պատիժը` COVID_19 կորոնավիրուսով վարակված անձանց համար կարանտինը խախտելու դեպքում. իրավախախտներին սպառնում է մեկից հինգ տարվա ազատազրկում և 400-ից 3000 եվրո տուգանք, հայտնում է La Repubblica-ն:

«Կորոնավիրուսով անձանց կողմից տնից դուրս գալու արգելքի կանխամտածված խախտումը կպատժվի ազատազրկմամբ՝ մեկից հինգ տարի ժամկետով»,- ասված է երկրի վարչապետի Ջուզեպպե Կոնտեի պաշտոնական հաղորդագրության մեջ: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում կա ավելի քան 69,1 հազար վարակակիր, բուժվել է 8,3 հազար հիվանդ:

8838 | 0
Facebook