Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ»․ Տիգրան Սեյրանյան

13:30, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
«Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ»․ Տիգրան Սեյրանյան

Ուկրաինայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «#SkyUp ուկրաինական ընկերության չարտերային չվերթով այս պահին Ուկրաինայից Հայաստան մեկնեցին 62 ուղևորներ (թվերը նախնական են), որոնց ճնշող մեծամասնությունը ՀՀ քաղաքացիներ են:

Ուկրաինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը մեկնել էր #Բորիսպիլ օդանավակայան՝ հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով։

Նախատեսվում է, որ մոտ 95 հոգի Երևանից նույն օդանավով կմեկնի Կիև:
     Առողջություն բոլորին»:

| | |
2432 | 1
Facebook