Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրատապ կոչ՝ կառավարությանը»․ Միքայել Մելքումյան

11:45, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
«Հրատապ կոչ՝ կառավարությանը»․ Միքայել Մելքումյան

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մարտի 25-ին ԱԺ նիստում կառավարությանն առաջարկեց նույնականացնել մարզերից Երևան եկողներին: «Մեր այն համաքաղաքացիները, ովքեր ձեռնարկությունների աշխատակիցեր չեն, հիմնարկներում գրանցված չեն, բայց տասնյակ հազարներով մարզերից գալիս են Երևան ամեն օր աշխատելու, կամ հենց Երևանից են, կառավարությանը կոչ եմ անում այդ քաղաքացիներին արագ նույնականացնել: Այդ մարդիկ նպաստների համակարգում չկան, որևէ տեղ գրանցված չեն, բայց իրենց վաստակած օրվա հացով ապրում են, իսկ հիմա դա խաթարված է: Ես խոսել եմ փոխվարչապետի հետ, հիմա պետք է նրանց արագ նույնականացնել, որպեսզի գրանցվեն, քանի որ մարդ մի շաբաթ, տասը օր չի կարող «յոլա գնալ» առանց հաց»,- հայտարարեց Մ. Մելքումյանը:

| | |
4505 | 0
Facebook
COMMENT.am