Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի քանի մասնագետի հետ խոսեցի ու հասկացա հետևյալը». Լևոն Բարսեղյան

12:05, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
«Մի քանի մասնագետի հետ խոսեցի ու հասկացա հետևյալը». Լևոն Բարսեղյան

«Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բանկային գործի մասնագետ չեմ, բայց մի քանի մասնագետի հետ խոսեցի ու հասկացա հետևալը.

1. Տնտեսական ճգնաժամի հաղթահարման համար պետության կողմից որևէ ֆինանսական կամ տնտեսական օժանդակություն բանկային համակարգին չպիտի գնա, անգամ, եթե տնտեսվարողներին, գյուղացիներին, ձեռնարկատերերին բանկերի միջոցով է փողը հասնելու, ապա բանկերը թող դա անեն անհատույց, անտոկոս և առանց զանազան միանվագ վճարների։ Թող այդ գործերից էլ եկամուտ չունենան, թող իրենց ներդրումն էլ դա լինի։

2. Եվ երկրորդը. պետության ֆինանսական օժանդակությունները տնտեսավարողներին, ձեռնարկատերերին, գյուղացիական տնտեսություններին պիտի որոշվեն այնպիսի մարմնի կամ մարմինների կողմից, որոնցում պիտի նվազագույն լինի բանկային կապիտալի պաշտպանների կշիռը։ Լավ կլինի, որ բանկերի լոբբիստները ընդհանրապես նման որոշումների ժամանակ լինեն խորհրդատուներ միայն, որոշիչ քվե չունենան։ Նման որոշումներին հարկավոր է ներգրավել իշխանությունից և բանկային կապիտալւստներից անկախ փորձագետների։ Կարծում եմ բանկերի լոբիստական ազդեցությունը նոր Հայաստանում սաստիկ մեծ է եղել կառավարության վրա, դա պետք է նվազեցնել»։

| | |
4025 | 0
Facebook
COMMENT.am