Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նախօրեին, ըստ ԱՀԿ-ի, #COVID_19 կորոնավիրուսով հիվանդացել է 39 827 մարդ

10:00, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
Նախօրեին, ըստ ԱՀԿ-ի, #COVID_19 կորոնավիրուսով հիվանդացել է 39 827 մարդ

Նախօրեին աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի վարակի մոտ 40 000 նոր դեպք, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Համաճարակի բռնկման սկզբից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 372 757-ի, անցած օրվա ընթացքում վարակվել է 39 827 մարդ:

Մահացել է 1 722 մարդ, այդպիսով COVID-19-ի զոհերի թիվը հասել է 16 231-ի: Ամենամեծ բռնկումը Եվրոպայում է (24 087 նոր դեպք), ինչպես նաև Հարավային և Հյուսիսային Ամերիկայի տարածքում (12 428):

Եվրոպայում վարակների քանակով առաջատարն Իտալիան է (63 927), որին հաջորդում է Իսպանիան (33 089) և Գերմանիան (29 212):

Հարավային և Հյուսիսային Ամերիկայում վարակվածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է (42 164):

7176 | 0
Facebook