Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Վարակվելու վտանգն անգամ չի թուլացնում մրցավազքը․ «Հրապարակ»

08:50, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
Վարակվելու վտանգն անգամ չի թուլացնում մրցավազքը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Իմ Քայլի, Լուսավոր Հայաստանի և նույնիսկ ԲՀԿ-ական պատգամավորները խիստ վրդովված են ԲՀԿ-ական պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի և Միքայել Մելքումյանի՝ խորհրդարանի նիստի ընթացքում դրսևորած պահվածքից: Պատգամավորները կարծում են, որ նշված երկու գործընկերների մրցավազքի պատճառով մեկնարկած քառօրյա նիստն արհեստականորեն ձգձգվել է: Մինչդեռ նախապես իշխող թիմում ներքին որոշում էին ընդունել՝ իրավիճակով պայմանավորված հապշտապ ավարտել ԱԺ աշխատանքները, հատկապես, որ օրակարգում մեծամասամբ առաջինից երկրորդ ընթերցման ներկայացված նախագծեր են: Սակայն մեզ ասացին, որ Սերգեյ Բագրատյանն ու Միքայել Մմելքումյանը տևական ժամանակ է իրար հետ մրցում են՝ parliamentmontoring-ի ամենաակտիվ պատգամավորի տիտղոսակիր դառնալու հարցում: Նրանց կուսակիցները կփաստեն, որ ցանկացած նախագծի ժամանակ երկուսից մեկը եթե գրանցվում է հարց տալու կամ ելույթ ունենալու համար, անմիջապես հետ չի մնում նաեւ երկրորդը: Փաստորեն, անգամ այս վտանգավոր իրավիճակում պատգամավորները չեն պատրաստվում դադարեցնել մրցությունը»:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
3462 | 1
Facebook