Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին». Դավիթ Սանասարյան

23:10, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին». Դավիթ Սանասարյան

Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ականատես եղա այս հուզիչ տեսարանին․

Շտապ օգնության մեր աշխատակիցների տրամադրությունը բարձր էր, պարում էին ու իրար ծափ տալիս։ Վստահ եմ, որ ուրախանալու առիթ են ունեցել. կամ կյանք են փրկել, կամ ծննդատուն են տարել նոր կյանք տվողին (պոզիտիվ ենթադրություն)։

Սիրելի բժիշկներ, հատկապես այս օրերին ծանրաբեռնված աշխատողներ, խոնրահվում եմ ձեր առաջ և մաղթում, որ ձեր կարիքը հնարավորինս քիչ ունենանք, դուք էլ՝ ժպտալու, ուրախանալու և պարելու անսահման առիթներ ունենաք։

Սիրում եմ բոլորիդ

Հ.Գ. էկեք մնանք տանը, հետևենք համընդհանուր կանոններին ու մեր բժիշկներին մարդկանց կյանքեր փրկելու հնարավորություն տանք»։

| | |
26007 | 0
Facebook
COMMENT.am