Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

23:05, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել

Նոր տիպի կորինավիրուսի վարակի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների շրջանակներում, Արցախը Հայաստանին կապող բոլոր միջպետական անցակետերում իրականացվել է լրակահավորում: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես, ԱՀ քաղաքաշինության նախարարության կողմից ճանապարհային ոստիկանությանը տրամադրվել է 3 տասնյակից ավելի ճանապարհային զգուշացնող մետաղյա և պլաստմասե արգելափակոցներ, ինչը ճանապարհային ոստիկանության աշխատանքն ավելի դյուրին կդարձնի` Հայաստան-Արցախ և հակառակ ուղղության ելումուտը վերահսկելու, ինչպես նաև անվտանգությունն ուժեղացնելու նպատակով:

5637 | 0
Facebook