Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կա 249 վարակակիր. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է». Փաշինյան

19:16, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Կա 249 վարակակիր. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է». Փաշինյան

«ժամը 18:30-ի դրությամբ ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի հաստատման 249 դեպք՝ 14 դեպք ավելի, որոնցից երկուսը բուժվել են»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ նրանց մեծ մասը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում են, մյուսները՝ ՀՀ այլ բուժհաստատություններում, մի մասը նույնիսկ ջերմություն չունի:

«Նրանց հիվանդանոցում գտնվելու միակ նպատակը նրանց շփումն այլ մարդկանց հետ կանխելն է: Ունենք վարակված 11 անձ՝ 60-ից բարձր տարիքի, 5 անձ՝ 70-ից բարձր տարիքի: 80-ից բարձր տարիքային խմբում վարակվածներ չունենք»,-տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
     Ըստ նրա՝ 30 վարակակիր այս պահին թոքաբորբով վարակված է, 4-ի վիճակը ծանր է: Ցավոք, 70-ն անց մեկ պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

19406 | 0
Facebook