Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավոր չէ բոլոր ապրանքների հետևից գնալ». ՏՄՊՊՀ նախագահ

17:20, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Հնարավոր չէ բոլոր ապրանքների հետևից գնալ». ՏՄՊՊՀ նախագահ

«Որոշ կարի արտադրամասեր պատրաստ են վերապրոֆիլավորվել և դիմակներ կարել: Սակայն գլոբալ իմաստով դրանց հայրենական արտադրություն ունենալը այնքան էլ իրատեսական չէ, որովհետև որոշ ժամանակ անց պահանջարկը նվազելու է, և պետք է գործի շուկայական տրամաբանությունը». մարտի 24-ին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:
     Նա կրկին պնդեց, որ դիմակների գների բարձրացումը համաշխարհային պրոցես է:
     Անդրադառնալով ալկոգելի սպառման ծավալներին՝ հանձնաժողովի նախագահը բացառեց, որ տնտեսվարողները հակամրցակցային համաձայնության գան, որովհետև դաշտում ագրեսիվ մրցակցություն կա: Այս ապրանքատեսակի սպառման ծավալների աճն էլ չի կարող որակի անկման հանգեցնել․ «Նրանք, ովքեր կփորձեն ալկոգելի փոխարեն «ջուր» վաճառել, կպատժվեն: Իրավասու մարմինները վերահսկողության տակ են պահում շուկան»:

Հանձնաժողովը շարունակում է դիտարկել նպարեղենի շուկան։ Ըստ Գևորգյանի՝ մարտի 19-ին բուսական յուղի գնի փոքր բարձրացում է եղել, հիմա ուսումնասիրում են ձեռքբերման պայմանագրերը՝ պարզելու թանկացման պատճառները: Ձվի՝ ինքնարժեքից ցածր լինելու, դեմպինգի վերաբերյալ վարույթը դեռ չի ավարտվել: Առհասարակ դրա ինքնարժեքը 35 դրամից պակաս չի կարող լինել:

Թեպետ գյուղատնտեսական ոլորտի արտադրանքի շուկան իրենց տիրույթում չէ, սակայն հանձնաժողովի նախագահի վկայությամբ՝ մոնիթորինգ կատարում են՝ հաշվի առնելով հասարակական մեծ պահանջարկը: Գյուղմթերքի բարձ գներն էլ սեզոնային բնույթ են կրում: ՏՄՊՊՀ նախագահը միևնույն ժամանակ նկատեց, որ շուկան այնքան մեծածավալ է, որ հնարավոր չէ բոլոր ապրանքների հետևից գնալ:

| | |
1169 | 0
Facebook