Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը 64 հազար չէ, այլ 10 անգամ ավելին, գրում է ТАСС գործակալությունը։
«Հաստատված և չբացահայտված դեպքերի 1/10 հարաբերակցությունը լիովին ճշմարտանման է»,- հայտարարել է Բորելին՝ La Repubblica-ին տված հարցազրույցում:
Նա նաև չի ժխտել, որ մի քանի օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվը կգերազանցի Չինաստանի ցուցանիշներին:
Համաճարակի սկզբից ի վեր Իտալիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 64 հազար մարդ, մահացել է 6 հազարը, 7,5 հազար մարդ բուժվել է: