Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Apple-ի կապիտալացումն առաջին անգամ հոկտեմբերից ի վեր կազմել է 1 տրիլիոնից քիչ գումար

00:35, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
#Apple-ի կապիտալացումն առաջին անգամ հոկտեմբերից ի վեր կազմել է 1 տրիլիոնից քիչ գումար

ԱՄՆ-ի Apple ընկերության շուկայական կապիտալացումը 2019 թվականի հոկտեմբերից ի վեր առաջին անգամ կազմել է 1 տրիլիոն դոլարից քիչ գումար, գրում է The Wall Street Journal-ը:
     Ըստ թերթի՝ ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 2,12%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 224,37 դոլարի: Այս գնով ընկերության շուկայական արժեքը կազմել է մոտավորապես 982 միլիարդ դոլար:

Apple-ի կապիտալացումը 2019 թվականի հոկտեմբերին գերազանցել էր մեկ տրիլիոն դոլարը՝ նոր iPhone սմարթֆոնների ու այլ տեխնիկայի շնորհանդեսից հետո: Ընկերության արժեքը փետրվարին կազմել էր մոտ 1,4 տրիլիոն դոլար: Սակայն ընկերության բաժնետոմսերը կորցրեցին իրենց արժեքի 31%-ը՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու ծրագրի պատճառով։

8330 | 0
Facebook