Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ծառուկյանը կրճատում է աշխատավարձերն ու աշխատակիցներին

14:40, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Ծառուկյանը կրճատում է աշխատավարձերն ու աշխատակիցներին

Վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերի ավելացման հետևանքով ՀՀ կառավարությունը ստիպված եղավ կիրառել նոր սահմանափակումներ։ Ավելին, կոչ արվեց, որ գործարար շրջանակները նույնպես պետք է փորձեն աջակցել իրավիճակին և խուսափեն աշխատողների աշխատավարձերի կրճատումից ու աշխատակիցներին ազատելուց։ Այս հարցի շուրջ երեկ աղմկահարույց հայտարարություն արեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ լրագրողի հարցին հարցով պատասխանելով․ «Բայց ես խի՞ պտի վճարեմ, պետությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել, նա էլ պարտավոր է իր ժողովրդին՝ ով չի աշխատում, գումարներ տրամադրել»։
     Այսօր արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններում համատարած կրճատումներ են տեղի ունենում։ Ասում են, որ դեռևս փետրվարի վերջից «Մուլտի գազ»-ում աշխատակիցները ներքին ծանուցում են ստացել այն մասին, որ իրենց աշխատավարձերից կրճատումներ են լինելու։ Համաձայն տեղեկությունների՝ աշխատակիցների յուրաքանչյուր հերթափոխից կրճատում են 5000 դրամ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձ նվազում է ամսական 30.000 դրամով։
     Ասում են նաև, որ բոլոր աշխատակիցներին տեղեկացվել է՝ ովքեր կփորձեն բողոքի ձայն բարձրացնել, կհեռացվեն աշխատանքից։ Այժմ էլ, այն աշխատակիցներին, որոնց գործից ազատում են, այսպես են ասում՝ «գնացե՛ք, վարչապետից գործ ուզե՛ք և աշխատե՛ք»։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24949 | 3
Facebook