Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀ-ն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին». ԱԳ նախարար

14:45, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«ՀՀ-ն աջակցում է գլոբալ հրադադարի կոչին». ԱԳ նախարար

Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Հայաստանը լիակատար աջակցություն է հայտնում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կոչին՝ մինչ ողջ մարդկությունը պայքարում է ընդդեմ ընդհանուր թշնամու՝ COVID-19-ի, աշխարհի բոլոր անկյուններում հաստատել գլոբալ հրադադար»,- գրել է Մնացականյանը:

| | |
2403 | 1
Facebook