Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

Ի՞նչ է առաջարկվում այն աշխատողներին, ովքեր չեն կարող աշխատել ո՛չ աշխատավայրից, ո՛չ էլ հեռավար եղանակով

13:30, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Ի՞նչ է առաջարկվում այն աշխատողներին, ովքեր չեն կարող աշխատել ո՛չ աշխատավայրից, ո՛չ էլ հեռավար եղանակով

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն այսօր՝ ասուլիսի ժամանակ անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում այն աշխատակիցներին, ովքեր չեն կարողանա աշխատել ո՛չ հեռավար կարգով, ո՛չ աշխատանքի վայրում:

«Օրենքի նոր նախագծով առաջարկում ենք, որ եթե աշխատողն ունի չօգտագործված ամենամյա արձակուրդ, ցանկության դեպքում օգտվի դրանից: Այսինքն՝ ոչ մի հավելյալ բեռ գործատուի վրա չի ավելանա»,- ասաց նա:

Սարգսյանը նշեց նաև, որ այժմ Կառավարության կողմից քննարկվում են աջակցության մի շարք ծրարգրեր, որոնք նպատակաուղղված են լինելու ստեղծված իրավիճակում գործատուներին աջակցելուն։

Նա նաև հայտնեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն քաղաքացիներին, ովքեր այս ընթացքում գործազուրկ կդառնան։

| | |
4139 | 0
Facebook