Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորոնավիրուսը դարձավ օլիմպիական խաղերի չորրորդ խափանման պատճառը»․ Վ․ Թևոսյան

17:55, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Կորոնավիրուսը դարձավ օլիմպիական խաղերի չորրորդ խափանման պատճառը»․ Վ․ Թևոսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգվել են: Արդարացված է սա, թե արդարացված չէ, թող մասնագետները քննարկեն: Բայց միայն փաստի առկայությունն արդեն ցուցիչ է. 1896-ից ի վեր օլիմպիական խաղերը չեղարկվել են միայն երեք անգամ՝ 1916-ին, 1940-ին և 1944-ին: Սրանք տարեթվեր էին, երբ արմատապես փոխվում էր աշխարհը: Կորոնավիրուսը դարձավ օլիմպիական խաղերի չորրորդ խափանման պատճառը: Իհարկե կա տարբերություն՝ նախորդ երեք անգամներին խաղերն ուղղակի չեղարկվել էին, այս դեպքում՝ հետաձգվում են մի տարով: Բայց միևնույն է՝ այսպիսի նշանակալի փաստի առկայությունը վկայում է, որ մենք աշխարհի մեծ փոփոխությունների ականատեսներն ենք: Եթե գլոբալ պատերազմները մեզ չսովորեցրեցին հոգալ մեկս մյուսի մասին և հարգել մշակութային համակեցության կանոնները, գուցե բնությունը սովորեցնի»:

11566 | 1
Facebook