Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ես կամիկաձե չեմ, բայց վստահ եմ, որ խորհրդարանը պիտի աշխատի». Նաիրա Զոհրաբյան

12:45, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Ես կամիկաձե չեմ, բայց վստահ եմ, որ խորհրդարանը պիտի աշխատի». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես կամիկաձե չեմ, բայց վստահ եմ, որ խորհրդարանը պիտի աշխատի:

Այսօր իմ գործընկերները խորհրդարանում քննարկում էին՝ աշխատի՞ արտակարգ դրության այս ընթացքում խորհրդարանը, երբ մեկտեղ, մի դահլիճում հավաքվում է միանգամից 132 պատգամավոր, լրագրողներ, աշխատակազմը, ու էլի լիքը աշխատողներ, թե՞, անցնենք օնլայն աշխատանքի ռեժիմի, ինչպես՝ աշխարհի մի շարք խորհրդարաններ։
     Ես չեմ սիրում պաթետիկ աղմուկ ու «լժե հերոսական» ինքնազոհություններ, զզվում եմ իրենց տներում նստած և հայրենասիրությունը փեշակ դարձրած տեսակից, բայց գտնում եմ, որ այո՛, խորհրդարանը պիտի աշխատի, անգամ եթե այս ընթացքում մեր ընդունած օրենքները աշխարհացունց չեն։
     Պիտի աշխատի, որպեսզի նաև հանրության մեջ ավելորդ խուճապ չլինի, որ եթե անգամ խորհրդարանն է պարալիզացվում, ուրեմն ամեն ինչ իրոք վատ է, շատ վատ։
     Պիտի աշխատենք, որ նաև լրացուցիչ խուճապ և նյարդ չմտնի հանրության մեջ։
     Ինչը, իհարկե, չի նշանակում, որ եթե անգամ դահլիճում, հասկանալի տեխնիկական պատճառներով հնարավոր չէ սոցիալական հեռավորություն պահպանել, ռիսկը բացառող մնացած կանոնները չպետք է պահպանվեն։
     Իսկ մեր հանրությանը հորդորում եմ այս դեպքում չհետևել խորհրդարանի օրինակին և տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում»:

| | |
1559 | 1
Facebook