Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ամենաարդիական գործարան ունենալու դեպքում անգամ չենք կարող ունենալ իրանականի հետ մրցունակ ցեմենտ»․ Հայկ Սարգսյան

12:00, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Ամենաարդիական գործարան ունենալու դեպքում անգամ չենք կարող ունենալ իրանականի հետ մրցունակ ցեմենտ»․ Հայկ Սարգսյան

ԱԺ-ն մարտի 24-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը: Այն ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Դրանով առաջարկվում է ՀՀ ներմուծվող ցեմենտի համար սահմանված 14 հազար պետտուրքի վճարման ժամկետը, որը լրանում է ապրիլի 1-ին, երկարացնել մինչև դեկտեմբերի 31-ը:
     Ըստ փոխնախարար Ա.Ավանեսյանի՝ 20019թ. հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Իրանից ներմուծվող ցեմենտի ծավալները նվազել են: Սակայն գրեթե եռապատկվել են կլինկերի ներմուծման ծավալները: Ներքին արտադրողներից մեկը մրցունակ պայմաններում է, մեկ ուրիշը՝ ոչ: Ուստի՝ նա առաջարվեց օրենքի գործողության ժամկետը երկարացնել: Դրա նպատակը հայրենական արտադրանքը խթանելն է:
     Նշենք, որ օրինագիծը ներկայացնելիս դահլիճում պատգամավորները կողմնակի զրույցներ էին վարում, և փոխնախարարն իր խոսքը պարբերաբար ընդմիջում էր «հիմա շարունակե՞մ» հարցադրմամբ:
     «Իմ քայլ»-ից Գևորգ Պապոյանն ասաց, թե օրինագիծը լավ օրից չէ, որ բերվել է: Այն սպասումները, որ մինչև այս տարվա ապրիլի 1-ը ՀՀ շուկայում, ինչպես նաև իրանական տնտեսությունում իրավիճակի փոփոխություններ կլինեն, չարդարացան:
     ԼՀԿ-ից Արկադի Խաչատրյանն էլ հայտարարեց. «Մենք կառավարության կողմից այս ոլորտի մրցունակության բարձրացման հստակ ծրագիր ենք ակնկալում: Մենք չենք կարող 3 ամիսը մեկ հավաքվել, քննարկել տուրքի բարձրացման հարցը: Մեզ պետք են ռազմավարական լուծումներ այս ոլորտում»։
     «Իմ քայլ»-ից Հայկ Սարգսյանն էլ նկատեց, թե ամենաարդիական գործարան ունենալու դեպքում էլ ՀՀ-ում չենք կարող իրանական ցեմենիտի հետ մրցունակ ցեմենտ ունենալ, որովհետև ՀՀ-ում արտադրվող ցեմենտի ինքնարժեքը 38-39 հազար դրամ է: Այս գնի մեջ 20 հազար դրամն էներգակիրներն են: Մինչդեռ իրանական ցեմենտի գինը 10 հազար դրամ է, իսկ ՀՀ-ն չի կարող արտադրել 10 հազար դրամով վաճառվող ցեմենտ: Ուստի՝ պետտուրքի բարձրացման քաղաքականությունը պետք է պահպանվի:

| | |
1532 | 0
Facebook