Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տոկիո 2020» օլիմպիական խաղերը հետաձգվում են

11:40, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Տոկիո 2020» օլիմպիական խաղերը հետաձգվում են

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ Դիք Փաունդը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ «Տոկիո 2020» օլիմպիական խաղերը հետաձգվելու են, հավանաբար մինչև 2021 թվականի ամառ: Խաղերի կազմակերպիչները գտնվում են համաշխարհային ճնշման տակ, քանի որ 124 տարվա ժամանակակից պատմության ընթացքում խաղերն առաջին անգամ են հետաձգելու` կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, իսկ խոշոր երկրները` Ավստրալիան և Կանադան արդեն հայտարարել են օլիմպիադային չմասնակցելու մասին:

Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դիք Փաունդի կարծիքով՝ սա լավագույն լուծումն է: Նրա խոսքով՝ որոշումը կայացնելիս հաշվի են առել նաև մարզիկների կարծիքը: Ճապոնիայում կորոնավիրուսի ավելի քան 1,8 հազար հաստատված դեպք կա, մահացել է 49 մարդ:

20208 | 0
Facebook