Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայում մոտ չորս հազար բժիշկ վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

10:40, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Իսպանիայում մոտ չորս հազար բժիշկ վարակվել է #COVID_19 կորոնավիրուսով

Իսպանիայի կառավարությունը հայտնել է, որ երկրում մոտ չորս հազար բժիշկներ վարակվել են COVID-19 կորոնավիրուսով, գրում է РИА «Новости»-ն: «Կան տեղեկություններ, որոնք մեզ դուր չեն գալիս, քանի որ մենք պետք է փորձենք այն կառավարել: Օրինակ՝ տուժել է 3,910 բուժաշխատող»։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարության նախազգուշացման և արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնի տնօրեն Ֆերնանդո Սիմոնը։

Նախկինում հաղորդվում էր, որ Իսպանիայի բժշկական անձնակազմի շրջանում առաջին մահը գրանցվել է Բասկերի շրջանում, մահացել է 52-ամյա բուժքույր: Իսպանիայում կորոնավիրուսով զոհերի թիվը հասել է 2182-ի, նախօրեին մահացել է 462 մարդ՝ համաձայն երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալների:
     Ըստ El Pais-ի՝ մահացածների 87%-ը 70-ից բարձր տարիքի մարդիկ են: Կորոնավիրուսի տարածումից ի վեր Մադրիդում մահացել է 1,263 մարդ:
     Իսպանիայում գրանցված վարակների թիվը 33 089 է, հայտնում է El Pais-ը:

11405 | 0
Facebook