Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Մենք ո՞ւմ կամ ինչի՞ ենք սպասում». Նորայր Նորիկյան

09:45, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Մենք ո՞ւմ կամ ինչի՞ ենք սպասում». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի լայվից ակնհայտ է դառնում, որ մեր երկրում որպես կորոնավիրուսի հիմնական «օջախներ», հանդիսանում են արտադրամասերը, ինչպես նաև բազմամարդ հավաքները, տվյալ դեպքում՝ Էջմիածնի հայտնի հանդիսությունը:
     Անկեղծ ասած, չգիտեմ, թե դա ինչով է պայմանավորված, բայց եթե այդպես է, վարակի հնարավոր տարածումը կասեցնելու համար չի՞ կարելի ուղղակի, ըստ անհրաժեշտության, շատ կոշտ մեթոդներով արգելել որևէ տեսակի բազմամարդ հավաքը, ինչպես նաև հենց այդ արտադրամասերում սահմանել կարանտին՝ ամբողջությամբ մեկուսացնելով դրանք:
     Այս համաճարակի դեմ պայքարի միջազգային փորձը ցույց է տալիս, որ առավել արդյունավետ է կոշտ միջոցների կիրառումը:
     Մենք ո՞ւմ կամ ինչի՞ ենք սպասում»:

| | |
3906 | 1
Facebook