Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ այս պահի դրությամբ

10:05, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ այս պահի դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 235 է։

Հիշեցնենք՝ կեսգիշերն անց վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է ևս 41-ով՝ հասնելով 235-ի: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր նաև, որ այսօրվանից մեկ շաբաթով կարգելվի բոլոր տեսակի ռեստորանների և սրճարանների, որոշ արտադրամասերի գործունեությունը։

Վարչապետը հայտնել էր, կորոնավիրուսի վարակման դեպք է հայտնաբերվել Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում և Երևանի Էրեբունի վարչակն շրջանում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում:

«Իրավիճակը վերահսկելի է, հանրությունից ակնկալվող նվազագույն պահանջն է՝ մնալ տանը և նպաստել վարակի կանխարգելմանը»,- ասել էր նա։

17650 | 0
Facebook