Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով․ իրավական կարգավորումների հետքերով․ «Ժողովուրդ»

08:55, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Արտակարգ դրությունը կարող են երկարաձգել 30 օրով․ իրավական կարգավորումների հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, թե որքան կարող է տևել արտակարգ դրության գործողության ժամկետը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը»,- ասվում է հոդվածում: Միևնույն ժամանակ, եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել նախագահի հրամանագրով` սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները չգերազանցող ժամկետներով: Այսինքն՝ արտակարգ դրության ավարտից հետո այդ ժամկետը կարող է կրկին երկարաձգվել, և կրկին՝ 30-օրով»։

Մանրամասները՝ թերթի համարում։

11196 | 0
Facebook