Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 30 մարտի, 2020 թ.

Թերթերի տեսություն

Ո՞րն է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը․ «Հրապարակ»

08:50, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
Ո՞րն է Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, ինչի մասին չի խոսվում, մեր տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել և քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։ Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Այո, գլխավոր պատճառը դա է, դեռ մինչև Սիրիա ականազերծողներ ուղարկելու որոշումը, ԱՄՆ պետդեպի կողմից հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները դա դիտարկելու է որպես իրենց դեմ գործողություն։ Կա մեկ այլ նրբություն ևս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք»»:

Մանրամասները՝ թերթի համարում։

| | |
3564 | 0
Facebook