Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ». Փաշինյան

00:25, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ». Փաշինյան

«Վաղ առավոտից կկիրառվեն նոր սահմանափակումներ»,- այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այս պահին թոքաբորբ ունի 26 վարակակիր: «Այս պայմաններում մեզ անհրաժեշտ է ավելի խիստ սահմանափակումներ մտցնել, ավելի խիստ մոտենալ արգելքներին: Վաղվանից կարգելվի բոլոր տեսակի սրճարանների և ռեստորանների գործունեությունը, բացառությամբ՝ առաքման ծառայությունները: Կդադարեն շինարարական գործունեությունը, տեքստիլ արդյունաբերությունը, թեթև արդյունաբերության մի շարք ոլորտներ: Կշարունակվեն սննդի, սանիտարահիգիենիկ, ծխախոտային և այլ արդյունաբերությունները, խանութները կաշխատեն նորմալ ռեժիմով»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ընդհանուր ցանկն առավոտյան կհրապարկի պարետատունը:
     Նա նաև նշեց, որը վաղը մեր մեկուսացած քաղաքացիներից ավելի քան 70-ը նորից կթեստավորվեն և նրանց մեծ մասը տուն կվերադառնա:

| | |
14093 | 0
Facebook
COMMENT.am