Խնդրում ենք սպասել...

Համացանց

100 տարի առաջ Ադրբեջանի իշխանություններն իրականացրեցին Շուշիի հայ բնակչության կոտորածը․ Արցախի ԱԳՆ

22:25, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
100 տարի առաջ Ադրբեջանի իշխանություններն իրականացրեցին Շուշիի հայ բնակչության կոտորածը․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․ «‼️100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց»:

7970 | 0
Facebook