Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի աղմկահարույց հայտարարության և գրաքննության մասին

21:00, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ծառուկյանի աղմկահարույց հայտարարության և գրաքննության մասին

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցությունը փակ նիստ էր հրավիրել, որի ժամանակ քննարկվել են վաղը մեկնարկող ԱԺ քառօրյայի օրակարգը և ներկա իրադրության վերաբերյալ մի շարք հարցեր:

Նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանը, թե աշխատողների պարտադիրն պարապուրդ ուղարկելու համար պետությունը պետք է վճարի՝ Սիմոնյանը պատասխանեց. «Կարծում եմ, թեʹ պարոն Ծառուկյանի, թեʹ իմ, թեʹ որևիցե մեկի պարագայում քաղաքական գնահատականներ շռայլելը սխալ է, քանի որ աշխարհը նման փորձ չունի: Կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի արտահայտությունների մասին խոսելը, շտապելը սխալ է նախադեպ չունեցող այս իրավիճակում»:

Նիստի ժամանակ խոսվել է նաև մեդիայի սահմանափակումների մասին: «Այսօր իշխանությունն այնքան բաց է, որ սահմանափակումների մասին խոսելն անտեղի է: Ցենզուրան վերաբերում է միայն կորոնավիրուսին: Անհանգստությունը մի քիչ ուռճացված է»,- վստահեցրեց Ալեն Սիմոնյանը:

| | |
8423 | 1
Facebook