Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.
Հրատապ լուրեր

Համացանց

«Այ «խելացի», դու ու քո կուսակցությունը խայտառակ սպառնալիք եք Հայաստանի Հանրապետության համար»․ Արմեն Չիբուխչյան

20:50, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Այ «խելացի», դու ու քո կուսակցությունը խայտառակ սպառնալիք եք Հայաստանի Հանրապետության համար»․ Արմեն Չիբուխչյան

Հաղորդավար, լրագրող Արմեն Չիբուխչյանը ֆեյբսւքյան իր էջում գրել է․ «Պետության մասին «մտածող» «խելացի» «բարեգործը» ասում է, թե պետությունը պետք է փոխհատուցի թե՛ տնտեսական գործունեություն ծավալողների վնասները , թե՛ վճարի մասնավոր հիմնարկներում աշխատողների աշխատավարձները: Իյա, իրո՞ք, այ «խելացի»: Այսօր բոլորը աշխարհում գիտակցաբար վնաս են կրում, իսկ դու ուզում ես քո միլիոնները չպակասի: Բա տարիներ շարունակ բարեգործությունից ես բարբաջում , բա հիմա բարեգործության համար լավագույն ժամանակն ա: «Խելացին» ասում ա, թե տեսա՞ք` Բելառուսում օդանավակայանն աշխատում ա, բոլոր բիզնեսներն աշխատում են: Էն, որ քո երազանքի պետությունը հետամնաց և բռնապետական Բելառուսն ա, հասկանալի է, բայց պետք չի քո մտքի անկումը ներկայացնել որպես բացարձակ ճշմարտություն, ու մարդկանց խաբել, այն էլ` շատ էժանագին ստերով: Նախ, բռնապետական երկներում հասարակությունից գրեթե հարյուր տոկոսով թաքցվում է ճշմարտությունը և համոզված եմ, որ որևէ մեկն այդպես էլ չի իմանա, թե Բելառուսում քանի մարդ իրականում վարակվեց և որքան մարդ իրականում մահացավ, իսկ այն, որ Բելառուսում բոլոր բիզնեսները նորմալ աշխատում են, լկտի սուտ է: Նույնիսկ մեկ հեքիաթ ինքնուրույն կարդացած երեխան կհասկանա, որ համաշխարհային ճգնաժամի պայմաններում որևէ երկիր չի կարող կորուստներ չունենալ, իսկ Բելառուսի դեպքում` առավել ևս: Բելառուսական ապրանքների մեծ մասն արտահանվում է Ռուսաստան, որտեղ նավթի համաշխարհային գների, հետևաբար նաև՝ ռուբլու գահավիժմամբ և միջազգային սանկցիաներով պայմանավորված` ճգնաժամի ազդեցությունը կրկնակի է, նույնիսկ` եռակի: Փաստորեն, կաʹմ դու փորձում ես մարդկանց էշի տեղ դնել, կաʹմ էլ կյանքում գեթ մեկ գիրք, նույնիսկ՝ հեքիաթ չես կարդացել, կամ էլ «դվա վ օդնոմ», կամ էլ հետևությունները թողնում եմ ձեզ:

P.S
     Ասում ա, որ ես լինեի, սաղ հարցերը կլուծեի: Փաստորեն, ամբողջ աշխարի լիդերները, որոնցից շատերը սովորել են ախարհի լավագույն ԲՈՒՀ-երում, ի զորու չեն բոլոր հարցերը լուծել, բայց դու ու քո ընկեր Բատկան ծալած ունեք ալամ աշխարհին: Լավ ենք մազապուրծ եղել, որ դու չես երկրի ղեկավարը: Դու ու քո նման «ուսյալները» Հայաստանը մեկ ամսում կուղարկեիք պատմության գիրկը: Քանի դեռ դու զբաղվում ես քաղաքական գործունեությամբ, այ «խելացի», դու ու քո կուսակցությունը խայտառակ սպառնալիք եք Հայաստանի Հանրապետության համար: Էդ էլ հերիք չի, քո տգիտությունը քննադատողներին տհաս ես անվանում: Սարսափում եմ անգամ այն մտքից, որ դու քո «պայծառ» մտքերը պետք ներկայացնես Հայաստանի անունից աշխարհին, ու եթե քեզ ծաղրեին քո անգրագիտության համար, փաստորեն, աշխարհին տհաս կանվանեիր»:

| | |
10764 | 2
Facebook
COMMENT.am