Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի ԿԸՀ-ը հայտնում է

19:00, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Արցախի ԿԸՀ-ը հայտնում է

Արցախի ԿԸՀ-ը հայտնում է, որ հանրապետությունում համաճարակային կայուն վիճակը պահպանելու և մարտի 31-ին համապետական նշանակության ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու նկատառումներից ելնելով՝ ԿԸՀ-ը նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող ԱՀ միջգերատեսչական հանձնաժողովի հետ համագործակցելով՝ ձեռնարկել է մի շարք նախականխիչ-պաշտպանական միջոցներ:
     Տեղամասային կենտրոններում գտնվողներն ապահովված կլինեն մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով, տեղամասային կենտրոններում կլինեն ուղեցույց-բժշկական ցուցումներ:

Տեղամասերը կախտահարվեն նախապես: Քվեարկելիս գրառում կատարելու համար յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ: Քվեարկության օրը ԱՀ բոլոր պետական բուժհիմնարկները շուրջրյա հերթապահություն կիրականացնեն:

| | |
2119 | 1
Facebook
COMMENT.am