Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

«Եղել են դեպքեր, երբ ինքնամեկուսացվածները խախտել են կանոնները». փոխոստիկանապետ

17:00, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Եղել են դեպքեր, երբ ինքնամեկուսացվածները խախտել են կանոնները». փոխոստիկանապետ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը մարտի 23-ին ներկայացրել է ոստիկանության աշխատանքը՝ արտակարգ դրությունից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում: Ըստ նրա՝ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել, որպեսզի ԻԻՀ-ից ժամանող բեռնատար մեքենաների վարորդները շփման մեջ չմտնեն ՀՀ քաղաքացիների հետ: Նման 459 մեքենա է ուղեկցվել սահմանից դեպի տերմինալ:
     Առողջապահության նախարարության հետ համագործակցութամբ «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիր և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են մեկուսացրել վարակակիր անձանց: Առաջին փուլի այս գործողությունները կատարվել են մինչ արտակարգ դրությունը: Ըստ բանախոսի՝ արտակարգ դրությունից հետո օրը 4 անգամ հեռախոսային կապ են պահպանում ինքնամեկուսացվածների հետ:
     «Եղել են դեպքեր, երբ ինքնամեկուսացվածները խախտել են կանոնները, նրանց հորդորվել է պահպանել դրանք»,- ասել է Հ. Մհերյանը:
     Պարետի ցուցումով հսկողություն են իրականացրել հուղարկավորություն կատարող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Մարտի 22-ի դրությամբ՝ 115 նման միջոցառում է հսկվել։

| | |
1544 | 0
Facebook
COMMENT.am