Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիայի իշխանությունները չեն բացառել ԵՄ սահմանների փակ մնալը մինչև 2 տարի ժամկետով

03:05, չորեքշաբթի, 25 մարտի, 2020 թ.
Չեխիայի իշխանությունները չեն բացառել ԵՄ սահմանների փակ մնալը մինչև 2 տարի ժամկետով

ԵՄ սահմանները կարող են փակ մնալ 2 տարվա ընթացքում, ամեն ինչ կախված է մայրցամաքում կորոնավիրուսի հետագա տարածումից, հայտարարել է Չեխիայի առողջապահության փոխնախարար և համաճարակաբան Ռոման Պրիմուլան, հաղորդում է РИА Новости-ն: «Շատ ամիսներ կպահանջվեն իրավիճակը շտկելու համար», -հայտարարել է փոխնախարարը:

Նա նշել է, որ անհրաժեշտ է կանխել համաճարակի երկրորդ և երրորդ ալիքների բռնկումը, որպեսզի մարդկանց հոսքը այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան և Գերմանիան, որտեղ COVID-19-ի դեպքերը մեծ մաշտաբների են հասնում, չներթափանցեն Չեխիա:
     «Հուսով եմ, որ մենք կկարողանանք պահպանել իրավիճակը վարակակիրների 10 հազարի սահմանում»,- հայտարարել է Ռոման Պրիմուլան:

Մարտի 24-ի դրությամբ Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի հազարից ավելի դեպք: Մահվան դեպքեր չեն գրանցվել: Առողջացել է վեց հիվանդ, նրանցից մեկը՝ վեց տարեկան երեխա է:

8893 | 0
Facebook