Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիան «իրենով է արել» Չինաստանից Իտալիա ուղարկված բժշկական դիմակները․ #LaRepubblica

14:55, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Չեխիան «իրենով է արել» Չինաստանից Իտալիա ուղարկված բժշկական դիմակները․ #LaRepubblica

Չեխիան կասկածվում է 110 հազար բժշկական դիմակ յուրացնելու մեջ, որը Չինաստանը տրամադրել էր Իտալիային՝ COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում: Այդ մասին գրում է La Repubblica-ն:
     Չեխիայի իշխանություններն այժմ հետաքննում են գործը, որի մասին հաղորդել էր պատգամավոր Լև Չերվինկան։ Ըստ նրա՝ Չեխիայի իշխանությունները հայտարարել են, որ մեծ հաջողությունների են հասել բժշկական դիմակների և բժշկական նյութերի սպեկուլյացիաներով զբաղվողների դեմ պայքարում:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Չեխիայի ոստիկանությունը ձերբակալել է ապօրինի բեռների մեծ խմբաքանակ:

Ցուցադրվել էին լուսանկարներ և տեսանյութեր, որտեղ երևում էր, թե ինչպես ոստիկանության մեքենաներում դրված են արկղեր, որոնց վրա փակցված են Իտալիայի և Չինաստանի դրոշները, իսկ տուփերը մակագրված են՝ «Առա՛ջ, Իտալիա, մենք ձեզ հետ ենք»:

10207 | 0
Facebook