Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իրանից ՀՀ բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են». Վարոս Սիմոնյան

14:25, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Իրանից ՀՀ բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են». Վարոս Սիմոնյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մեքենաներն ախտահանվում են:

«Իրանից ՀՀ իրականացվող բեռնափոխադրումների մասով գործում է նույն ընթացակարգը. մեքենան ժամանում է ԻԻՀ-ից, Մեղրիի անցակետում ապրանքը փոխադրվում է հայկական մեքենայի մեջ։ Դրա անհնարինության դեպքում մեքենան ուղեկցվում է Ագարակի մաքսային հսկողության տարածք, իսկ այս պարագայի անհնարինության դեպքում բեռը փոխանցվում է վերջնական սպառողին, սակայն հսկողության ներքո։ Այս ընթացքում, երբ մեքենան ժամանում է Հայաստան՝ Մեղրիի անցակետ, այն ախտահանվում է»,- ասաց փոխնախարարը։

Սիմոնյանի խոսքով՝ Վրաստանի և Հայաստանի սահմանին իրականացվող բեռնափոխադրումների իրականացման ժամանակ հսկողությունն ավելի է խստացվել:

| | |
927 | 0
Facebook