Խնդրում ենք սպասել...

Համացանց

Պարետի կոչը՝ մթերային խանութներին և սուպերմարկետներին

12:40, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Պարետի կոչը՝ մթերային խանութներին և սուպերմարկետներին

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում՝ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։ Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»:

| | |
9261 | 1
Facebook
COMMENT.am