Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 08 ապրիլի, 2020 թ.

Իրադարձություններ

«Տեղեկություն հրապարակելու զանցանքի համար սանկցիան հանվել է». Ռուստամ Բադասյան

11:30, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Տեղեկություն հրապարակելու զանցանքի համար սանկցիան հանվել է». Ռուստամ Բադասյան

ԱԺ մարտի 23-ի արտահերթ նիստում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի 2-րդ ընթերցմամբ հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԶԼՄ-ներում սահմանափակման դրույթի վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, որ ֆիզիկական, իրավաբանական անձանց մասով տեղեկություն հրապարակելու զանցանքի համար սանկցիան հանվել է:
     Կառավարությունը հիմա քննարկում է, որ արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակումը հանվի, առաջիկայում պարզ կլինի:
     «Առաջարկվում է ԶԼՄ հասկացությունն ընդամենը փոխարինել լրատվական գործունեություն իրականացնողով, որովհետև ԶԼՄ-ն շատ նեղ շրջանակ է ընդգրկում, ինտերնետային կայքերը չեն ընկնում այդ հասկացության տակ: Դրանց համար ամրագրվում է, որ եթե 2-րդ անգամ խախտում է արվում, ենթարկվում են վարչական պատասխանատվության»,- ասաց նախարարը:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
| | |
1403 | 0
Facebook