Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 ապրիլի, 2020 թ.

Համացանց

Արցախի առողջապահության նախարարության հայտարարությունը

11:35, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Արցախի առողջապահության նախարարության հայտարարությունը

Արցախ/Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

⛔️ Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»։

| | |
2755 | 0
Facebook
COMMENT.am