Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Միջազգային

Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 292 հազարը․ #РБК

11:15, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 292 հազարը․ #РБК

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ մարտի 23-ի դրությամբ, հայտնաբերվել է ավելի քան 292,000 վարակակիր, գրում է РБК-ն։
     Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ SCMP-ի, շարունակում է մնալ Չինաստանը (81 093), Իտալիան զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը (59 138), ԱՄՆ-ն՝ երրորդը (32 057), որտեղ հայտնաբերված վարակակիրների թիվը գերազանցում է Իսպանիայում վարակվածների թվին (28 572): Կորոնավիրուսից մահերի թվով առաջատարն Իտալիան է (5476), ապա Չինաստանը (3270) և Իսպանիան (1756):

Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրուսից, ըստ SCMP-ի տվյալների, մահացել է 14 595 մարդ, ըստ ԱՀԿ-ի` 12 794 մարդ:

Աշխարհի առնվազն 35 լաբորատորիա փորձում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել: Նախորդ շաբաթվա ընթացքում մի քանի լաբորատորիա հայտարարել են կլինիկական փորձարկումներ սկսելու ծրագրերի մասին:

Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը գրանցվել են Չեխիայում և Չեռնոգորիայի տարածքում:
     Սիրիայում գրանցվել է կորոնավիրուսի վարակի առաջին դեպքը:

| | |
2091 | 0
Facebook
COMMENT.am