Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Գիտական նորությունները ապացուցում են, որ կորոնավիրուսն ինչ-որ լաբորատորիայում չի ստեղծվել». Սևակ Դերձյան

02:05, երեքշաբթի, 24 մարտի, 2020 թ.
«Գիտական նորությունները ապացուցում են, որ կորոնավիրուսն ինչ-որ լաբորատորիայում չի ստեղծվել». Սևակ Դերձյան

Տնտեսագետ Սևակ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտական վերջին նորությունները գալիս են ապացուցելու այն վարկածը, որ կորոնավիրուսն ինչ-որ լաբորատորիայում չի ստեղծվել, և դավադրության տեսությունների սիրահարների համար ամենագետ երևալու ու պարծենալու առիթ չէ։ Համաճարակից տուժում են բոլորը, և աստված գիտի, թե դեռևս ինչքան կտուժեն։ Համաճարակը տարածում է գտել 191 երկրներում և երկրաչափական պրոգրեսիայով արագորեն աճում է։ Կորոնավիրուսը ունի բնական ծագում, և ինչ չափով որ մարդն է ազդում բնության վրա՝ աղտոտելով շրջապատը, կտրելով ծառերը, թունավոր արտանետումներով, պոչամբարներով ու վայրի կենդանիներին, թռչուններին ու ձկներին վերացնելով, այդ չափով էլ բնությունն է հակազդում մարդկությանը՝ ջրհեղեղներով, փոթորիկներով, երկրաշարժերով, ցունամիներով և համաճարակներով։ Սա բնական մեծ աղետ է, բնության մեջ յուրաքանչյուր մրջյուն և մժեղ հաշվարկված է, և աստծո համար յուրաքանչյուր կենդանի էակ թանկ է։ Համաճարակը կստիպի մարդկանց վերանայել հիգիենայի կանոնները և ավելի զգուշանալ, սակայն բուն խնդիրը պատրա՞ստ է լուծել մարդկությունը՝ էկոլոգիական հիմնախնդիրը և բնությանը չվնասելու ու չաղտոտելու ներքին կուլտուրայի և պատասխանատվության ձևավորումով, խիստ կասկածում եմ»:

| | |
3826 | 0
Facebook
COMMENT.am