Ինչպես հայտնել էինք, Զագրեբում 5,3 մագնիտուդով երկրաշարժից տուժել է 17 մարդ, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վիրավորների թվում 15-ամյա դեռահաս կա: Նրա վիճակը բժիշկները գնահատվում են ծայրահեղ ծանր:
Զգալի վնասներ է կրել Զագրեբի մայր տաճարը, քանդվել է նրա երկու սյուներից մեկը։
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը հայտնել է, որ երկրաշարժը մայրաքաղաքի համար ամենահզորն է եղել վերջին 140 տարվա ընթացքում:
«Վնասված են շենքերի արտաքին ճակատները, արձանագրվել են ներքին վնասներ: Բոլորին հորդորում ենք զգոն լինել»,- նշել է Պլենկովիչը։ Այս պահին զոհերի մասին ստույգ տեղեկություններ չկան: Խորվաթական բանակը և Զագրեբի քաղաքային բոլոր ծառայություններն սկսել են քաղաքում վնասված շենքերի վերականգնումը: