Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ըստ ադրբեջանցի օգտատերերի՝ քաղաքացիները, կաշառելով սահմանապահներին, գնում-գալիս են Ադրբեջան-Իրան ցամաքային սահմանով». Հովհաննիսյան

10:00, երկուշաբթի, 23 մարտի, 2020 թ.
«Ըստ ադրբեջանցի օգտատերերի՝ քաղաքացիները, կաշառելով սահմանապահներին, գնում-գալիս են Ադրբեջան-Իրան ցամաքային սահմանով». Հովհաննիսյան

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական տիրույթի սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվում է տեղեկություն, որ չնայած այն բանին, որ Ադրբեջան-Իրան ցամաքային սահմանը փակ է, սակայն քաղաքացիները կարողանում են գնալ-գալ՝ կաշառելով սահմանապահներին, յուրաքանչյուր անձի համար վճարելով 100 մանաթ: Նաև շրջանառվում է տեղեկություն, որ Բաքու մտնելու համար ևս քաղաքացիները դիմել են նման քայլի՝ ոստիկաններին վճարելով 25 մանաթ յուրաքանչյուր անձի համար: Չնայած այս տեղեկությունները հերքվում էին պաշտոնապես, սակայն այսօր արդեն հայտնի դարձավ, որ օրինակ, շտապ օգնության մեքենաներով կատարվել է անօրինական ուղևորափոխադրում դեպի Բաքու, որին ստիպված արդեն արձագանքել է ոստիկանությունը՝ կանխելով անօրինական և չթույլատրված ուղևորափոխադրումները»:

| | |
1923 | 0
Facebook